19.02.2013|
11:49
Այս ընտրությունները եկան ապացուցելու, որ Հայաստանում վաղուց արդեն ոչ գաղափարներ են ընտրում, ոչ էլ անգամ անհատներ։ Պարզապես սոցիալական վիճակը բողոքական հատվածին ստիպում է ձայնը տալ այդ պահին ընդդիմության ամենահավանական թեկնածուին՝ մեկ Լևոն Տեր–Պետրոսյանին, մեկ ԲՀԿ–ին (իհարկե ԲՀԿ–ի պարագայում ընդդիմադիր խոսքը ծիծաղելի է հնչում, բայց, ինչպես ռուսներն են ասում, "на безрыбье и рак рыба"), մեկ Րաֆֆի Հովհաննիսյանին։